Վեբ կայքերի պատրաստում
Մենք պատրաստում ենք ամենապարզ կայքերից սկսած մինչև ամենաբարդ ֆունկցիաներ ունեցող կայքեր (օնլայն խանութներ, նորությունների կայքեր, տների և մեքենաների առք ու վաճառքի , վարձակալության կայքեր, հյուրանոցների բուքինգ, ֆորւմներ, բլոգներ, հայտարարությունների կայքեր և այլն:) Ձեր ժամանակը չվատնելու համար, միանգամից ծանոթացնենք մեր աշխատանքի ոճին: Հեռախոսով (Skype, Viber, օնլայն օգնական (ներքևի աջ անկյունում) ) նախնական պայմանավորվելուց հետո, մեր մասնագետը կայցելի Ձեզ: Վեբ կայքի վերաբերյալ կքննարկվեն բոլոր մանրամասները: Ընդհանուր հայտարարի գալուց հետո, կսկսենք աշխատանքները: Գումարը կարող եք վճարել մաս մաս: Ստորև կարող եք ծանոթանալ կայքերի տեսակներին: Իհարկե սա մեր ունեցածի փոքր մասն է, քանի որ հնրավար չէ ներկայացնել ողջ տեսականին: Խնդրում ենք ծանոթանալ նաև լրացուցիչ ծառայություններին, քանի որ դրանք կարևեոր են կայքի առաջխաղացման և ֆունկցիոնալի համար: Մեր աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ: web kayqer,web sayter,web kayqeri patrastum, sayteri patrastum, վեբ դիզայն, վեբ կայքերի պատրաստում

Օնլայն խանութներ միացված բիլինգների
Պատրաստում ենք բիլինգներին միացված օնլայն խանութներ (Visa, mastercard, arca, paypal, edram, webmoney և այլն) : Եթե չունեք վիրտուալ հաշիվներ, սեղմ ժամկետներում կգրանցենք և կտրամադրենք, որպեսզի կարողանաք ընդունել վաճառվող ապրանքների գումարները: Հաշիվները կբացվեն ինչպես Ձեր,այնպես էլ ֆիրմայի անունով: Այսինքն հնարավորություն կա ունենալ անհատական և ֆիրմյին հաշիվներ: Ապրանքները կարող եք վաճառել ոչ միայն Հայաստանում , այլ ամբողջ աշխարհում: Կարող եք ընդունել ցանկացաց վալյուտա, որը ավտոմատ կկոնվերտացվի: Վաճառված ապրանքների գումարները կարող եք ստանալ բանկոմատից կամ բանկից:
Խանութների կառավարման ինտերֆեյսը այնքան պարզ է, որ կարող եք առանց մեր միջամտության ներբեռնել ապրանքների ցանկը և վաճառել: Օնլայն խանութներց կարող եք վաճառել ինչպես վիրտուալ, այնպես էլ ռեալ ապրանքնր : Հնարավրություն կա թողարկել զեղչի կտրոններ մշտական հաճախորդների համար: Նաև կարող եք Ձեր խանութում տրամադրել վարձով տարածքներ: Վարձակալողը ևս կարող է առանց որևե միջամտության տեղադրել կամ հանել իր ապրանքը : Վարձակալողը հնարավորություն կունենա տեսնելու և փոխելու միայն իր ապրանքացուցակը և գինը:
Եթե նոր բիզնես է, մի քանի ամիսների ընթացքում Ձեր կայքը կդարձնենք ճանաչելի Google adwords -ի և SEO կարգավորումների միջոցով: Կմիացնենք նաև Google analytics, որի կարգավորումները Ձեզ հնարավուրություն կտան հետևելեու կայքի այցելուների երկիրը, տարիքը, հետաքրքրությունները, ինչ տեխնոլոգիանոերով են մուտք գործել կայք և այլն: Ինչպես նաև email ծանուցումների միջոցով հազարավոր մարդկանց կտեղեկացնենք Ձեր կայքի մասին: Հնարավորությունները շատ են, ավելի մանրամասն կծանոթացնենք և կքննարկենք կայքը պատվիրելու ժամանակ:

Լենդինգ փեյջ կամ այցեքարտ կայք
Լենդինգ փեյջը որպես վեբ դիզայնի ստիլ ի հայտ է եկել վերջերս: Օգտատերին չձանձրացնելու համար ոչ թե կայքը բաժանվում է էջերի , այլ հիմնական ինֆորմացիան գնում է մեկ էջով շարունակական: Նման էջերը կարող են ձգվել մետրերով, ինչպես ասենք facebook -ի էջն է : Նման կայքերի վրա հիմնականում տեղադրվում է ինֆորմացիա ֆիրմայի կամ անհատի մասին, կոնտակտային տվյալներ և վերջ: Օգտագործվում են նաև մեծ տեսականի ունեցող ֆիրմաները,ամեն մի ապրանքի համար ստեղծելով մեկ այսպիսի էջ, այցելուներին չխճճելու համար: Կամ եթե նոր բիզնես է, սկզբի համար ստեղծվում են այսպիսի կայքեր,իսկ հետո արդեն կամաց կամաց ավլեացվում նոր էջեր և ինֆորմացիա:

Լրատվական և ինֆորմացիոն կայքեր
Պատրաստում ենք լրատվական և ինֆորմացիոն կայքեր: : Լրատվական կայքերը պատրաստովում են ոչ միայն հայերեն,այլ ցանկացաց լեզվով: Պատրաստում ենք նաև արաբատառ կայքեր: Այսինքն տեքստերը կարող են տեղադրվել աջից ձախ: Կայքերի վրա Ձեր ուզած հատվածներում կտեղադրենք բաններներ, որոնց օգնությամբ կարող եք նաև ընդունել գովազի պատվերներ: Հաշվիչի շնորհիվ կարող եք տեսնել Ձեր կայքի միջոցով պատվիրատուի կայք այցելուների քանակը: Կարող եք գրել կոնկրետ թիվ, և լրանալուց հետո գովազդը կանջատվի առանց Ձեր միջամտության: Հատուկ ֆիլտրերի միջոցով տարբեր բաժիններով կբաժանվեն ամենակարդացվող և թարմ նորությունները: Այցելուներին կայք բերելու համար տեղադրվում է եղանակացույց , վալյուտաների կուրս և այլն: Ցանկության դեպքում կարող ենք տեղադրել google translate-ը, որը կայքը ավտոմատ կթարգմանի 25 լեզվով: Իհարկե այն դեռ կատարելագործված չէ, և 100% որակյալ թարգմանություն չի ապահովում:

Վեբ կայքեր տուր օպերատորների համար
Պատրաստում ենք վեբ կայքեր տուր օպերատորների համար: Բազայում տեղադրվում է տուրերի ցուցակը: Օգտատերերը կարող են օնլայն գրանցվել: Կայքին միացվում է նաև բիլինգ: Այսինքն գրանցվելուց հետո օգտատերը կարող է նաև օնլայն վճարում կատարել, անկախ նրանից թե որ երկրում է գտնվում: Վճարային միջոցները ընտրվում են ըստ երկրների և Ձեր ցանկության (visa, mastercard, edram, webmoney, paypal, moneybookers և այլն): Եթե տուրը արդեն լրանում է, կայքը ավտոմատ կփակի գրանցվելու հնարավորությունը, կամ կբացվի հաղորդագրություն, որ արդեն տեղերը լրացված են և կառաջարկի համարժեք տուր, որպեսզի չկորցնեք հաճախորդին: Գրանցվողների email հասցեները և հեռախոսահամարները մնում են Ձեր բազայում: Ըստ Ձեր դրած գրաֆիկի, կայքը ավտոմատ հաղորդագրություններ կուղարկի նոր տուրերի մասին, հեռախոսհամարների և email հասցեների վրա: Կայքի վրա կտեղադրվի նաև օնլայն չաթ, որը հնարավորություն կտա միանգամից, օնլայն ռեժիմով պատասխանել հաճախորդին հուզող հարցերին:

Վեբ կայքեր հյուրանոցների համար
Պատրաստում ենք վեբ կայքեր հյուրանոցների համար: Կայքի վրա տեղադրվում է բուքինգի հնարավորություն: Հաճախորդը կարող է օնլայն պատվիրել համար և կատարել վճարում,անկախ նրանից, թե որ երկրում է գտնվում: Վճարելուց հետո համարը դուրս է գալիս ցուցակից: Վարձակալության ժամկետը լրանալուց հետո, համարը նորից կհայտնվի ցուցակում: Եթե ունեք email-ի և հեռախոսների բազա, կայքը ավտոմատ հաղորդագրությունների տեսքով նախկին հաճախորդներին կինֆորմացնի հյուրանոցի նուրությունների մասին: Եթե հյուրանոցն ունի ռեստորան և բառ,կարող ենք նաև տեղադրել մենյուն (ընդհանուր և մանրամասն): Եթե որակյալ լուսանկարների և վիդեոների խնդիր ունեք, մենք ունենք պրոֆեսիոնալ լուսանկարիչներ:

Կայքեր ռեստորանների և սրճարանների համար
Պատրաստում ենք վեբ կայքեր ռեստորանների և սրճարանների համար: Գեղեցիկ դիզայնի և նկարների շնորհիվ, Ձեր կայքը կդարձնենք ավելի հրապուրչ և գրավիչ: Կայքին կմիացվի մենյու, կտեղադրվեն գները, կգրվի նաև բաղադրությունը: Ցանկության դեպքում ինքներս կկատարենք ֆոտո և վիդեո նկարահանում: Կայքը ունի նաև նախնական պատվերներ ընդունելու հնարավորություն (բրոնյա):Նուրությունների և սպասովող միջոցառումների մասին email և SMS հաղորդագորություններ կուղարկի հաճախորդներին: Կարող ենք ստեղծել նաև առաքման էջ: Հնարավարություն կտրվի կատարել օնլայն վճարումներ: Այսինքն կայքին կմիացվի օնլայն բիլինգ:

Բլոգներ, պորտալներ
Պատրաստում ենք պորտալներ,բլոգեր և ֆորումներ : Այս տիպի կայքերն ունենում են հստակ ուղղվածություն: Ասենք եթե Դուք զբաղվում եք կենդանիների պաշտպանությամբ կամ ծրագրավորող եք, օնլայն բլոգը հնարավորություն կտա գտնել Ձեր համախոհներին, միասին ստանալ հարցերի կամ խնդիրների լուծումներ: Օնլայն բլոգերը ունենում են տարբեր ուղղվածություն, սկսած մանկականից մինչև գլոբալ քաղաքական, ֆինանսական և այլն:
Ինչպես մեր բոլոր կայքերը, բլոգերն ու պորտալները նույնպես պատրաստվում են մեկ կամ մի քանի լեզուներով: Լեզուների քանակը ավելացվում է պատվիրատուի ցանկությամբ: Google adwords -ի և SEO կարգավորումների միջոցով, մի քանի ամիսների ընթացքում Ձեր բլոգը կդարձնենք ճանաչելի : Կմիացնենք նաև Google analytics, որի կարգավորումները Ձեզ հնարավորություն կտան իմանալու կայքի այցելուների քանակը, երկիրը, տարիքը, հետաքրքրությունները, ինչ տեխնոլոգիանոերով են մուտք գործել կայք և այլն: Ինչպես նաև email ծանուցումների միջոցով հազարավոր մարդկանց կտեղեկացնենք Ձեր խանութի մասին: Գովազդի հնարավորությունները շատ մեծ են, ավելի մանրամասն կծանոթացնենք և կքննարկենք կայքը պատվիրելու ժամանակ:

Վաճառքի և վարձակալության կայքեր
Այս տեսակի կայքերը կհեշտացնեն անշարժ գույքի և մեքենաների վարձակալությամբ, առք ու վաճառքով զբաղվող գործակալությունների աշխատանքը: Ձեր կողմից ներբեռնվում է վաճառքի կամ վարձակալության ենթակա գույքի ցանկը (տուն կամ ավտոմեքենա), մնացածը արդեն Ձեր փոխարեն կանի կայքը: Եթե արտասահմանից ունենում եք պատվերներ, կայքը կմիացնենք բիլինգի: Այսինքն հաճախորդը կարող է վարձակալության հայտը ներկայացնելուց հետո կատարել վճարում, որը դուք մի քանի րոպպեների ընթացքում կտեսնեք Ձեր հաշվի վրա: Փոխանցման կամ վարձակալության մասին կայքը Ձեզ կուղարկի SMS կամ email հաղորդագրություն: Կայքը ավտոմատ կհանի արդեն վարձակալված գույքը ցուցակից: Վարձակալության ժամկետը լրանալուց հետո, նորից գույքը կհայտնվի ցուցակում: Պատրաստում ենք նաև կայքեր, որտեղ արդեն ոչ թե Դուք եք գրանցում ապրանքը,այլ ցանկացած հաճախորդ: Գրանցումը կարող է լինել վճարովի և անվճար:

3D paralax անիմացիոն կայքեր
3D անիմացիոն կայքեր : Սրանով ասված է ամեն ինչ:))))) Այս կարգի կայքերը արդեն օգտագործվում են համարյա բոլոր ոլորտներում,ավելի հրապուրիչ և գեղեցիկ դարձնելու կայքի դիզայնը: Հյուրանոցի,մեքենայի կամ տան նկարին նայելիս,ռեալ պատկերի տպավորություն է ստեղծվում: 3D կայքերը լինում են ինչպես տարածական,այնպես ել շարժական: Արդեն շրջանառության մեջ են մտել այսպես կոչված պարալաքս անիմացիաները: Այս կայքերի առավելությունների ու գեղեցկության մասին կարելի է խոսել երկար: Ավելի ճիշտ պատկերացում կազմելու համար, խնդրում ենք նայել կայքի օրինակը: